ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արմեն Մարտիրոսյան. ԲՀԿ-ն կարող է խորհրդարանում ընդդիմության դերը տանել

Արմեն Մարտիրոսյան. ԲՀԿ-ն կարող է խորհրդարանում ընդդիմության դերը տանել
05.04.2017 | 17:42

Նոր ձևավորված խորհրդարանում ընդդիմության դերը կարող է տանել «Ծառուկյան» դաշինքը՝ ասուլիսում հայտարարեց ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։ «Այս պահին իրապես ժողովրդի շահի պաշտպանություն տեսնում եմ ԲՀԿ-ում, այդ դաշինքում, թեև որոշ մտավախություններ ունեմ, որ իշխանությունները կքանդեն այդ դաշինքը»,- հայտարարեց Մարտիրոսյանը։


ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ նոր խորհրդարանը չի կարող ապահովել Հայաստանի զարգացումը:
«ՈՒնենք ոչ լեգիտիմ խորհրդարան, ոչ լեգիտիմ իշխանություն և ակնհայտ է, որ այս խորհրդարանը չի կարող Հայաստանի զարգացումն ապահովել»՝ հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը։ Նրա խոսքով, Հայաստանը դեգրադացման փուլ է ապրելու։
Ա. Մարտիրոսյանն ընդգծեց, որ պայքարը շարունակելու են, սակայն չասաց՝ ինչպես։

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ